Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Թիրախում առաջիկա օլիմպիական խաղերն են

Թիրախում առաջիկա օլիմպիական խաղերն են
11.05.2018 | 17:07

Արդեն հունիս ամսից գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան կսկսի մարզվել հանրահայտ կանադացի մարզիչ Բրայան Օրսերի ղեկավարությամբ: Ավելի վաղ դա անելն անհնար է մարզուհու զբաղվածության պատճառով, որոնք նախապես էին ներառվել աշխատանքային գրաֆիկ:
Ենթադրվում է, որ Օրսերի մոտ մարզվելու համար տրվելիք վճարը առանձնապես շատ ավելի չի լինի ժամում 110 դոլարից: Համենայն դեպս այսպիսին է եղել նրա ժամավճարը 2010 թվին /ավելի թարմ տվյալներ չկան/: Այդ գումարն առանձնապես մեծ չէ Մեդվեդևայի համար, ում կարողությունը հաշվվում է 300 հազարից ավելի ամերիկյան դոլար, սակայն դժվար է հավատալ, որ չի գտնվի այն տրամադրելու պատրաստ ներդրող: Ծայրահեղ դեպքում Ռուսաստանի ֆեդերացիան կհոգա այդ ծախսերը:


Բրայան Օրսերը գտնում է, որ իր մարզչական խումբը նկատելի աշխատանք ունի Մեդվեդևայի սահքի, թռիչք-պտույտների որակի, ֆիզիկական պատրաստվածության բարձրացման հարցերում` գտնելով որ հոգեբանական պատրաստվածության առումով մարզուհու մոտ ամեն ինչ կարգին է: Որպես մարզիչ նա իրեն հստակ հաշիվ է տալիս, որ Մեդվեդևայի տեսադաշտում է առաջիկա օլիմպիական խաղերը, դեպի որը տանող աշխարհի երեք առաջնություն կա: Հետևաբար խնդիրն նշված բարձունքների նվաճումն է, որին էլ ուղղված է լինի ողջ աշխատանքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ